Free Citizen NGO website[:am]Free Citizen

Աշխատաժողով Երեւանում — 1

Workshop in Yerevan – 1

 

Երեւանի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում ՏԻՄ-երում ներգրավման ոլորտում

25 հունվարի 2020թ.

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ շարունակում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ – 4 ձեւաչափի:

Սա Ծրագրով նախատեսված 17 աշխատաժողովներից 10-րդն էր, որը տեղի ունեցավ Երեւանի երիտասարդության համար 2020թ հունվարի 25-ին, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փոքր դահլիճում: Ծրագրի մասնակցեցին 16-30 տարեկան 21 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

Վերջում երիտասարդներին հանդիպեցին, պատասխանեցին նրանց հարցերին եւ կիսվեցին սեփական փորձով Երեւան քաղաքի ավագանու անդամներ, ՙՙԻմ քայլը՚՚ խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը եւ խմբակցության անդամ, ՙՙՄշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի՚՚ մշտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Երիցյանը:

Աշխատաժողովի օրակարգն այստեղ է:

—————————————————————————————————

Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:

 

 

Exit mobile version