Free Citizen NGO website[:am]Free Citizen

Ընդունելություն Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9, 2024 թ․ 

ԵՄ-Հայաստան (CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմը, Հայաստան-Եվրոպա համաժողովի նախաձեռնող խումբը (“Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի համակարգմամբ) անցկացրեցին ընդունելություն Եվրոպայի օրվա կապակցությամբ: Միջոցառումը տեղի ունեցավ Գրանդ Հոթել Երևանի նախասրահում (Աբովյան 14):

Միջոցառմանը հրավիրված էին քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱլԳ ՔՀՖ-ի նորընտիր պատվիրակները եւ 2023թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» ԵՄ-Հայաստան համաժողովի մասնակիցները, Հայաստանի եվրոպական ինտեգրման ջատագով քաղաքական
ուժերը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Քրիստոնյա-ժողովրդավարական, «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» եւ Պահպանողական կուսակցությունները, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը հիանալի հնարավորություն ընձեռեց մեկ բաժակ գինու շուրջ, դասական կամերային երաժշտության ուղեկցությամբ եւս մեկ անգամ անդրադառնալու եվրոպական ընտանիքում, ներառյալ Հայաստանում, «խաղաղությանը եւ միասնությանը», տարածաշրջանի զարգացումներին
եւ հայ ժողովրդի եվրոպական ձգտումներին։

Տրամադրվեց հաջորդական թարգմանություն, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին առաջարկվեց ողջույնի խոսքերից անմիջապես հետո անջատել տեսախցիկները եւ միանալ միջոցառմանը հյուրերի հետ ոչ պաշտոնական շփմանը:

 

 

 

 

 

 

 

Exit mobile version