V4-ը հանուն երիտասարդական ձեռներեցության Հայաստանի մարզերում
Նախագիծն արձագանքում է Հայաստանի երիտասարդների շրջանում ուղեղների ներքին արտահոսքի խնդրին, որը տեղի է ունենում մարզերից դեպի մայրաքաղաք Երևան։ Ծրագիրը հավակնում է նպաստել մարզերում կենսապայմանների բարելավմանը՝ երիտասարդների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու միջոցով, զարգացնելով նրանց հիմնական բիզնես հմտությունները, այդ թվում՝ հաշվապահության, հարկերի և բիզնեսի կանոնակարգերի, շրջակա միջավայրի թափոնների վերամշակման եւ դրանց կառավարման ոլորտներում, ինչպեսեւ բարձրացնելով նրանց իրազեկությունը բիզնեսի զարգացման եվրոպական ծրագրերի մասին և խրախուսելով նրանց հիմնել սեփական նորաստեղծ ձեռնարկություններ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €54,548.00, որից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսավորումը՝ €44,028.00, իսկ սեփական ֆինանսական եւ բնաիրային ներդրումը՝ €10,520,00
Ռազմավարական վերլուծություն կազմակերպությունը (Սլովակիա), Կանաչ փիղ հիմնադրամը (Լեհաստան), ՍտարտԱփՍտարտ կազմակերպությունը (Չեխիա) Ծրագրի գործընկերներն են:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: