Վ4-ը՝ հանուն տեղական ինքնակառավարման մեջ երիտասարդության ներգրավման

 

 

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամից տրամադրված վիշեգրադյան դրամաշնորհի միջոցով: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը միտված գաղափարների առաջմղումն է:


Ծրագրի գործընկերներն են.

ԳԼՈԲՍԵԿ / GLOBSEC` (Բրատիսլավա, Սլովակիա), ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ / SALTO Eastern Europe and Caucasus Resource (Վարշավա, Լեհաստան), Ագորա ԿԵ / Agora CE (Պրահա, Չեխիայի հանրապետություն), Քաղաքականությունների վերլուծության Բուդապեշտի ինստիտուտ / Budapest Institute for Policy Analysis (Բուդապեշտ, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն / Union of Communities of Armenia (Երեւան, հայաստան).

 

“Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ կողմից ղեկավարվող խրագրի նպատակներն են.

1. Մոտիվացնել գյուղական երիտասարդությանը ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմիններում.

2. Հզորացնել մարզային քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների, հատկապես երիտասարդության, կանանց եւ փոքրամասնությունների կարողությունները մշտադիտարկելու ՏԻՄ եւ դրանց պաշտոնյաների գործունեությունը, առաջմղել ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումները եւ տեղական համայնքների բնակիչների շահերը.

3. Զարգացնել գյուղական վայրերի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների՝ ՏԻՄ-երում ներգրավվելու ռազմավարությունը.

4. Գյուղական երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումների վերաբերյալ՝ օգտագործելով Վ4 երկրների փորձը.

5. Զարգացնել նրանց տեղեկացվածությունը Վ4 եւ Եվրամիության ինստիտուտների եւ Հայաստանում դրանց ծրագրերի վերաբերյալ.

6. Ձեւավորել հայաստանի եւ Վ4 երկրների երիտասարդությունների միջեւ ցանցային համագործակցությունը տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում, իրականացնել փորձի եւ նախաձեռնությունների փոխանակում:

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ.