Աշտարակում մեկնարկեց «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը

1812

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, մեկնարկում են «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

 

                            

2017թ. մայիսի 27-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա առաջինն էր այն 12 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Հայաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 25 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Արագածոտնի մարզից, ինչպես նաեւ ծրագրի գործընկեր «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական կազմակերպության ներկայացուցիչ Ադրիեն Բեոդիենը, ով ժամանել էր Պրահայից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Երիտասարդության համար նախատեսված կենտրոնների բացակայություն, մշակութային տների եւ գրադարանների բացակայություն կամ անմխիթար վիճակ.
  • Աշխատատեղերի բացակայություն.
  • Ջրամատակարարման խնդիր որոշ գյուղերում.
  • Բուհերի եւ քոլեջների դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշման անհրաժեշտություն՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից.
  • Ասֆալտապատման և տրանսպորտի խնդիր: