Սամցխվե-Ջավախեթիի արդարության մարտիկները

1725

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում է իրականացնել «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

 

                            

2017թ. հունիսի 27-ին Վրաստանի Սամցխվե-Ջավախեթիա տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքում, ուր ապրում է հոծ հայկական ազգային փոքրամասնություն, «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա երկրորդն էր այն 5 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Վրաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 18 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Երիտասարդության ցածր ներգրավվածության աստիճանը, հատկապես գյուղական վայրերում բնակվողների.
  • Ընդհանուր կրթության ցածր մակարդակը, հատկապես՝ վրացերենի ուսուցման.
  • Լեզվի խնդիր (էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող երիտասարդության շրջանում վրացերենի վատ իմացությունը)
  • Երեխաների համար խաղահրապարակների բացակայություն.
  • Վաղ ամուսնություններ.
  • Տեղի բնակչության խոցելիությունը կեղծ լուրերի հանդեպ, ներառյալ եվրոպական ինտեգրմանը եւ ռուսական քարոզչությանը վերաբերող: