Վրաստանի Աջարիայի տարածաշրջանի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

1860

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում է իրականացնել «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

                            

2017թ. օգոստոսի 18-ին Վրաստանի Աջարիա տարածաշրջանի Հուլո քաղաքում «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա չորրորդ էր այն 5 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Վրաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 26 երիտասարդ ակտիվիստներ ամբողջ Աջարիայի տարածաշրջանից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Ինքնազարգացման, ինքնադրսեւորման եւ հանգստի սահմանափակ հնարավորությունները (մարզական եւ այլ ակումբների բացակայությունը եւ այլն)
  • Երիտասարդության ու հատկապես կանանց ներգրավվածության ցածր աստիճանը.
  • Բազմաթիվ ոլորտներում կարծրատիպերն ու նախապաշարումները.
  • Երեխաների համար մազական տարածքի եւ խաղահրապարակի բացակայությունը.
  • Թերզարգացած ենթակառույցները, ներառյալ ճանապարհների վիճակը, վատ տրանսպորտային կապը.
  • Էկոլոգիական եւ ախտոտվածության խնդիրներ
  • Միգրացիայի բարձր մակարդակը. (աշխատանքային միգրացիա եւն)
  • Սահմանափակ մատույցը դեպի տեղեկատվություն.
  • Տեղի բնակչության խոցելիությունը կեղծ տեղեկությունների հանդեպ բազմաթիվ ոլորտներում.
  • Կրթական եւ հարակից խնդիրներ (դպրոցական ենթակառույցներ, բարձրագույն կրթության հասանելիությունը, կրթության հասանելությունը կանանց համար).
  • Երեխաների իրավունքների խախտում: