Հայաստանի Գեղարքունիքի մարզի երիտասարդ ակտիվիստների կարողությունների զարգացում

1953

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, մեկնարկում է «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի եւ Նիդերլանդների կառավարության կողմից:

                              

2017թ. օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ը կազմակերպել էր աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա չորրորդն էր այն 12 աշխատաժողովներից, որոնք պլանավորված է կազմակերպել Հայաստանում՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովը նվիրված է մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովին մասնակցեցին 17 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Գեղարքունիքի մարզից:

Աշխատաժողովում քննարկվեցին նաեւ հետեւյալ երիտասարդական խնդիրներ, որոնք մասնակիցները համարեցին առավել արդիական եւ կարեւոր իրենց տարածաշրջանի համար.

  • Արտագաղթ.
  • Գործազրկություն.
  • Հին, պատրիարխալ մտածողություն, կարծրատիպերով լի աշխարհայացք, գենմդեռային խնդիրներ: