Կարողությունների զարգացում Սամցխվե-Ջավախեթիի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար

2198

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնն ու «Բազմազգ Վրաստան” հանրային շարժումը՝ համագործակցաբար «Մարդիկ նեղության մեջ» (People in Need) չեխական եւ ՍԱԼՏՈ Յութ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ լեհական կազմակերպությունների հետ, շարունակում են իրականացնել «Երիտասարդ ակտիվիստ» ծրագիրը՝ ուղված երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունների զարգացմանը սոցիալական քարոզարշավներում:

                              

2017թ. սեպտեմբերի 23-ին Վրաստանի Սամցխվե-Ջավախեթիա տարածաշրջանի Ախալցխա քաղաքում, ուր ապրում է հոծ հայկական ազգային փոքրամասնություն, «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը ծրագրի շրջանակներում կազմակերպեց աշխատաժողով տեղացի երիտասարդների համար: Սա վերջին, 5-րդ աշխատաժողովն էր “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում Վրաստանում նախատեսվածներից: Աշխատաժողովը նվիրված էր մասնակիցների շրջանում Եվրոպայի Միության, Եվրոպայի Խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ 4 ֆորմատի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ սոցիալական քարոզարշավների (ներադյալ սոցիալական ցանցերը), հրապարակային ելույթի, բանավիճելու արվեստի եւ հարակից ոլորտների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը:

Աշխատաժողովի մասնակիցների թիվը 22 էր:

Միջոցառման ընթացքում քննարկման առարկա դարձան մասնակիցների կողմից առանձնացված, իրենց տարածաշրջանին վերաբերող հետեւյալ հիմնախնդիրները.

  • Փողոցային նշանների եւ սահմանազատումների բացակայություն.
  • Գործազրկության բարձր մակարդակ, ինքնադրսեւորման հնարավորությունների սահմանափակություն եւ աշխատանքային միգրացիայի հարաբերական բարձր մակարդակ.
  • Տեղեկատվության հասանելիության սահմանափակություն.
  • Կրթությանը վերաբերող խնդիրներ, (դպրոցական վատ ենթակառույցներ, դասագրքերի ցածր որակ եւ բարձրորակ դասվարների բացակայություն, թերզարգացած ինքնակառավարման համակարգ բարձրագույն կրթության ոլորտում, գրադարանների բացակայություն եւ հեռավար կրթություն ստանալու անհնարություն եւ այլն).
  • Սկսնակ մասնագետների համար պրակտիկայի եւ ինքնադրսեւորման հնարավորությունների սակավություն.
  • Թերզարգացած տրանսպորտային կապ (թե’ միջքաղաքային եւ թե’ գյուղական մակարդակներում).
  • Ակտիվ երիտասարդական կազմակերպությունների սակավություն տարածաշրջանում.
  • Սահմանափակ կարողություններով մարդկանց համար ենթակառույցների բացակայություն.
  • Երիտասարդների համար ժամանցի ու հանգստի հնարավորությունների բացակայություն.
  • Հնաոճ ավանդույթների պատճառով առկա սահմանափակումներ, հատկապես` կանանց զարգացման համար գյուղերում.
  • Խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումների անհիմն պայմաններ:

 

Մասնակիցները, օգտագործելով աշխատաժողովի ընթացքում ստացած գիտելիքները փորձեցին սիմուլյացիոն խաղի միջոցով 4-5 հոգանոց խմբերով լուծումներ գտնել նշված հիմնախնդիրներից մի քանիսի համար: